Daily Archives: 08.07.2017

Մահվան ելքով պատահար Մոնթե Մելքոնյան փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 14.10-ին, «Նիսսան-Տեանա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բետոնե բաժանարար պատնեշին և շրջվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված  Գայանե Հանեսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է արիտունցիներին

Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության համանուն ծրագրի երկրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Արիտունցիները ճամբարային օրերի ընթացքում պատրաստել էին համերգային ծրագիր, որն էլ ներկայացրել են հյուրերին: Ողջույնի իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը, ուրախություն հայտնելով միջոցառմանը… Կարդալ »

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՇՎԵՏՈՒ-ԸՆՏՐԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի,… Կարդալ »

Աբրահամ Մանուկյանի որդին 3 ավտոմեքենա է հայտարարագրել, որից մեկը՝ BENTLEY. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նոր պատգամավորներից է Արթուր Մանուկյանը: Նա 35 տարեկան է, անկուսակցական ու «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2005–2017թթ. աշխատել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ, իսկ մինչ պատգամավոր դառնալն էլ՝ միջազգային հարաբերությունների գծով տնօրեն: Իսկ ի՞նչ ունեցվածքի տեր է երիտասարդ պատգամավորը. նա հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ, հասարակական նշանակության… Կարդալ »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Բարդ օր է սպասվում հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին մանր հարցերն արագ լուծել, այսօր դրանք նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Ստիպված կլինեք փոխել ծրագրերը: Բանակցությունները լարված կանցնեն: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ում հետ միշտ լեզու եք գտել: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Զգացմունքայն դաշտն անկայուն է: Անգամ  ամենակենսախինդ  Խոյերն, այսօր ուժասպառ կլինեն, անտարբեր կդառնան… Կարդալ »