Ամենօրյա արխիվներ: 07.07.2017

Արտակարգ դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ճվճվ Արոյի դին

Այսօր հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի փողոցի 5 շենքի 43 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը… Կարդալ ավելին »

Ի՞նչին է նախապատրաստվում Հովիկ Աբրահամյանը

Վերջին շաբաթներին ԶԼՄ-ների նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է սկսել ցուցաբերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ըստ մեր տեղեկությունների Աբրահամյանի նախկին օգնական Գեորգի Մուրադյանը նրա հանձնարարությամբ ̀ սկսել է հանդիպումների շարք որոշ թերթերի և կայքերի խմբագիրների հետ համագործակցության պայմանավորվածությունների շուրջ։ Թե ի՞նչին է նախապատրաստվում նախկին վարչապետը կերևա մոտ ապագայում մամուլի էջերից։

Կվերանորոգվի Արամ Խաչատրյան համերգասրահի էլեկտրասնուցման ավտոմատացման համակարգը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Իզմիրլյան» և «Հայաստան համահայկական» հիմնադրամների հետ կնքել է համագործակցության պայմանագիր: Ինչպես հայտնում է Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը, ըստ համաձայնագրի՝ կվերանորոգվի Արամ Խաչատրյան համերգասրահի էլեկտրասնուցման ավտոմատացման համակարգը: Վերջինս գործարկվում է անցյալ դարի 60-ականներից և ինչպես նշում է համերգասրահի շահագործման ծառայության պետ Ռոբերտ Միրզոյանը «մաշվել է ֆիզիկապես և բարոյապես..»: Հիշեցնենք, որ վերջին տարիներին… Կարդալ ավելին »

Պաղեստինի Ալ-Խալիլ քաղաքը UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ UNESCO-ն Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ալ-Խալիլ քաղաքի և Աբրահամ մարգարեի դամբարանի անունը գրանցեց համաշխարհային ժառանգության ցուցակում: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Պաղեստինի զբոսաշրջության և պատմական կոթողների նախարար Ռուլա Մաայան ուրբաթ օրը հայտարարեց, որ Պաղեստինի կառավարությանը հաջողվել է Ալ-Խալիլ քաղաքի և Աբրահամ մարգարեի դամբարանի անունը գրանցել UNESCO-ի համաշխարհային ժառանգության… Կարդալ ավելին »

Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Էրդողանի քաղաքականությունը

«Սիրիայի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը միջազգային օրենքների խախտում է համարվում». հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը: Ուրբաթ օրը մի հաղորդագրություն տարածելով, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է .«Սիրիայի հողերում տարածամոլական ու ոտնձգիչ քաղաքականություն որդեգրելով, Թուրքիայի նախագահը խախտում է միջազգային օրենքները և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»: Այդ մասին հաղորդում է «Սուրի Ալ-Ախբարիա» հեռուսատաընկերությունը: «Աըզազ քաղաքում… Կարդալ ավելին »

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նկարիչ, «Գալենց» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արչի Գալենցին: Նա ապրում և ստեղծագործում է Բեռլինում, Մոսկվայում, Երևանում։ Ողջունելով  արվեստագետին՝ նախարարը կարևորեց հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանն ուղղված նրա ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում: Մասնավորապես անդրադառնալով  հայտնի արվեստագետի վերջին ցուցահանդեսներին, որոնք յուրօրինակ հարթակ են հայ արվեստագետներին Եվրոպայում ճանաչելի… Կարդալ ավելին »

Միջազգային մրցույթում Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» երգը լավագույնն է ճանաչվել

Ռուսաստանի Նովոռոսիսկ քաղաքում ավարտվել է «Морской узел 2017» ամենամյա երաժշտական 16-րդ մրցույթը, որին մասնակցել է նաև հայազգի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Նշենք, որ Հայաստանը ներկայացնող մասնակիցը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը։ Սյուզաննա Մելքոնյանը եզրափակիչ փուլում կատարել է կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» հայտնի երգը, որը բարձր է գնահատվել մրցույթի ժյուրիի կողմից ու արժանացել «Լավագույն երգ ծովի… Կարդալ ավելին »

Վթարից օրեր անց վարորդը մահացել է

Հունիսի 24-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-316» և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի  հետևանքով «ԲՄՎ-316»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հուլիսի 6-ին, ժամը 6.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, «ԲՄՎ-316»-ի վարորդը՝ 1947 թ. ծնված Աղասի Մխիթարյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Բերման ենթարկվեց Դավիթաշենից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 6-ին, ժամը 20.30-ին, Երևանի Դավիթաշենի 7-րդ փողոցի թիվ 42 տան մոտից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սահակ Ա.-ն, որը հունիսի 10-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Հենրիկ Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին

2017 թվականի հուլիսի 6-ին, 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Ռուբենի Մարգարյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա Բագրատունյաց 1  հասցեում գտնվող սգո սրահում 6- րդ հիվանդանոցի հարևանությամբ: Հենրիկ Մարգարյանը ծնվել է 1925 թվականին Լենինականում։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Լևոն Քալանթարի արվեստանոցը)։ 1955 թվականից աշխատել է «Հայֆիլմ» ստուդիայում։ Ստեղծել է գեղարվեստական… Կարդալ ավելին »