Ամենօրյա արխիվներ: 04.07.2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 7-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն… Կարդալ ավելին »

Բակային ճամբար՝ երեխաների համար

ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնը հունիսի 30-ին կազմակերպել էր «Մեկօրյա ճամբար երեխաների համար»: Քանի որ կենտրոնի կամավորները բազմիցս մասնակցել են կենտրոնի կողմից իրականացվող տարբեր սեմինարների, ցանկություն են հայտնել կազմակերպել ճամբար երեխաների համար, որպեսզի իրենց գիտելիքները կիրառեն նաև փորձով: Բակային ճամբար մասնակիցների ժամանումից հետո կամավորները բաժանվեցին խմբերի, ձևավորվեցին ջոկատներ: Այնուհետև տեղի ունեցան մրցույթներ, խաղեր, երեխաներին սովորեցվեցին երգեր,… Կարդալ ավելին »

Այս տարի կնշվի «Բազեի» 15-ամյակը

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվելու է «Բազե» հավաքի ստեղծման 15-ամյակը, ուստի նախատեսված են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ երիտասարդական ամենամեծ միջոցառման հոբելյանը նշանավորելու համար։ «Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ 15 տարիների ընթացքում երիտասարդական այս ծրագրում շատ բան է փոխվել, սակայն հիմնական գաղափարը, նպատակը, որ ի սկզբանե դրված… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը

Հայաստանի գրողների միությունը հունիսի 7-9-ը Ծաղկաձորում անցկացրեց երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը՝ «Գրականություն և հայրենիք» խորագրով, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։ Համաժողովը տեղի ունեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Հունիսի 7-ին մասնակիցներին բացման խոսքով ողջունեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։… Կարդալ ավելին »

Եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանն ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից և կմեկնի Ֆրանսիա` ուսումնառության Փարիզի Կաթոլիկ համալսարանում: Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը, ազատվելով Շիրակի թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր ծառայության է կոչվել Արարատյան… Կարդալ ավելին »

ՀՀՊՆ Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» պիլոտային ծրագրում (https://www.mil.am/hy/news/4818), որով ՀՀ քաղաքացիական ԲՈւՀ-երում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկվում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը 2-4-րդ կուրսերում, անկախ ներկայացված դիմումներից, չեն ընդգրկվի 2017թ. ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները: Ծրագրում կընդգրկվեն 2017թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսպանական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, ինչը հիմք է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության խորացումը, մասնավորապես քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու… Կարդալ ավելին »