Ամենօրյա արխիվներ: 03.07.2017

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, երեք կետով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված հուլիսյան վարկանիշային աղյուսակում եւ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Արոնյանի ընթացիկ վարկանիշն ավելացել է 16 կետով եւ այժմ կազմում է 2809 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Սերգեյ Մովսիսյանը (67-րդ տեղ, 2677) եւ Վլադիմիր Հակոբյանը (79-րդ, 2667): Լավագույն եռյակը կազմում են Մագնուս Կարլսենը (Նովեգիա, 2822),… Կարդալ ավելին »

ԱՄՆ լրագրողների կոմիտեն հակադարձել է Թրամփի պատգամին

ԱՄՆ-ի լրագրողների կոմիտեն դատապարտել է լրատվամիջոցներին հղած այդ երկրի նախագահ ՝ Դոնալդ Թրամփի կոպիտ կոչը: ԱՄՆ Կոնգրեսի լրատվական կայք  «Capitol Hill»-ի հաղորդման համաձայն՝ «Հանուն մեդիայի ազատության ՝ լրագրողների կոմիտե»-ի գործադիր տնօրեն Բրուս Բրաունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Թրամփի թվիթերյան վերջին գրառումն անհարիր է նախագահին: «Ցավոք, նա է երկրի նախագահը և ոչ ոք չպետք է իր պարտականությունները կատարելու… Կարդալ ավելին »

Սիրիայում Իրանը ևս 2 զինծառայող է կորցրել

Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել են Իրանի կողմից հովանավորվող «Ֆաթեմյուն» ջոկատի զինծառայողներ Նեմաթոլլահ Վահեդին և Սեյյեդ Մոհամմադ Սաջադին։  Այս մասին հուլիսի 3-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Ըստ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության՝ Նեմաթոլլահ Վահեդին Սիրիա էր մեկնել Իրանի հարավարևմտյան Ահվազ քաղաքից։ «Ֆաթեմյունի» ջոկատը  կազմավորվել է 2014-ին, հիմնականում Իրան ներգաղթած աֆղանցիներից։ Ջոկատի զինծառայողների հստակ… Կարդալ ավելին »

Շիրակի մարզում նորածին է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոնից շտապ բուժօգնության ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոց տեղափոխված նորածին երեխայի մահվան… Կարդալ ավելին »

Լեհական «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսությունում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը»  ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ: Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով:… Կարդալ ավելին »

Քննարկվել է Սեւանա լճի էկոհամակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 3-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը: Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու… Կարդալ ավելին »

Ավտովթարում մահացել է Ադրբեջանի ՆԳՆ 3 աշխատակից

Հուլիսի 2-ին Կուր գետի՝ Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Սալօղլու ավանի հատվածում, ավտովթարի հետևանքով խեղդվել է Ադրբեջանի ՆԳՆ 3 աշխատակից: Razm.info-ն հավելյալ ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ մահացածներից առնվազն մեկը ներքին զորքերի զինծառայող էր:  Ծառայողների խեղդվելու մասին հայտնել են ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, ինչպես նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը: Սակայն կայքում նշված չէր, որ մահացածները ոստիկանության… Կարդալ ավելին »

Իսպանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարարին

Հուլիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոյին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր մասնագիտական հարուստ փորձը կներդնի` հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը նոր լիցք հաղորդելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Իգնասիո Իբանյես… Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում բացված առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ներկա է գտնվել երևանյան առաջին գրատնակի՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակի բացման արարողությանը: Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գրատնակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և գրատան հեղինակ Արման Դավթյանին (Նուռ): Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ… Կարդալ ավելին »

Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները

Ադրբեջանի պաշտոնատար անձիք և հատկապես նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի ռազմատենչ հայտարարություններ են անում՝ սպառնալով սանձազերծել ռազմական գործողություններ տարածաշրջանում ու ղարաբաղյան հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով: Ստորև բերված փաստաթուղթը պարունակում է Իլհամ Ալիևի նախագահության տարիներին արված հակահայկական հայտարարությունները՝ 2009 թ.-ից սկսած: Փաստաթղթի առաջին տարբերակը EuFoA-ի կողմից հրապարակվել է 2015 թվականին: Ձեզ ենք ներկայացնում ավելի թարմացված տարբերակը, որը… Կարդալ ավելին »