Ամենօրյա արխիվներ: 01.07.2017

Երկու բրոնզ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկում

Այսօր Դորտմունդում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եւ 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեցին, համապատասխանաբար, Թեոդոր Հորատաուին (Ռումինիա) եւ  Կրասիմիր Կրումովին (Բուլղարիա): Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ եւ Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից:

Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետի գանձապահի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով որոնվում է «ռաբիս» երգիչ Վարդանիկը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փատով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանը:… Կարդալ ավելին »

Սևանա լճի ջրի պաշարների թվերն ուռճացված են ներկայացվում, դա մանիպուլյացիա է.Tert.am (տեսանյութ)

Փորձագետ Սեյրան Մինասյանը վերջին օրերի Սևանի լճի մակարդակի իջեցումը պայմանավորում է ջրառի հետ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ ոռոգման սեզոն է և ջուրը բաց է թողնվում` օրենքով սահմանված կարգով։ Ինչ վերաբերում է հուլիսի 4-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում նախատեսված Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մետր խորանարդ… Կարդալ ավելին »