Ցույցեր Ստամբուլում՝ Էրդողանի դեմ

By | 24.07.2017
Загрузка...

Էրդողանի քաղաքականությունների դեմ ուղղված և հացադուլ հայտարարած երկու անձանց հետ զորակցության նպատակով Ստամբուլում կազմակերպված ցույցի ընթցաքում Թուրքիայի ոստիկանության ուժերի միջամտությունից հետո տեղի են ունեցել բախումներ:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Թուրքիայի ոստիկանության ուժերի աշխատակիցները հացադուլ հայտարարած զույգեր՝ Սամիհ Օզաքչայի և Նուրիա Գոլմանի հետ զորակցության նպատակով Ստամբուլում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար օգտվել են արցունքաբեր գազից ու ջրցան սարքերից և բերման ենթարկել ավելի քան 40 ցուցարարների:

Հիշյալ զույգը բողոքելով Թուրքիայի 2016 թվականի հուլիսի 16-ի հեղաշրջման հարցում Գյուլենի հետ համագործակցության մեղադրանքով իրենց աշխատանքից հեռացվելու դեմ, չորս ամիս է ինչ հացադուլ է հայտարարել և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի:

Դատարանն անցած տարվա հեղաշրջմանը մասնակցության մեղադրանքով անցած ամիս գրականության 35-ամյա դասախոս Նուրիա Գոլմանի ու տարրական դպրոցի ուսուցիչ 28-ամյա Սամիհ Օզաքչայի դեմ խափանման միջոցը փոխեց կալանքի:

Թուրքիայի կառավարությունը հավակնում է, որ անցած տարվա հուլիսի 15-ի հեղաշրջումը կազմակերպել է Գյուլենի խումբը: Գյուլենը մերժել է Թուրքիայի կառավարության այդ մեղադրանքը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...