Վարչապետի 26-ամյա օգնականի ունեցվածքը՝ INFINITI և 10 հազար 500 դրամ եկամուտ. «Փաստ»

By | 20.07.2017
Загрузка...

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այս պարտավորեցնող պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն մեկ գույք է հայտարարագրել: Խոսքը գնում է INFINITI G 35 մակնիշի ավտոմեքենայի մասին, որը թանկարժեք մեքենաների շարքին է դասվում:

Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին աշխատավայրում ստացված աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ:

Իսկ ո՞վ է վարչապետի նոր ու երիտասարդ օգնականը: Նա ընդամենը 26 տարեկան է, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, միաժամանակ ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում: Սրանից մի քանի տարի առաջ՝ 2013 թ., իր անվամբ հիմնադրամ է հիմնել և դարձել այդ հիմնադրամի տնօրենը: Մինչ վերջին պաշտոնում նշանակվելն էլ զբաղեցրել է «Տրանս Գլոբալ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի պաշտոնը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...