Վաղարշապատի հիվանդանոցում մահացածի հարազատները ջարդուփշուր են արել ապակիներն ու գույքը՝ սպառնալով բժիշկներին. shamshyan.com

By | 20.07.2017

Հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության բրիգադը Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխել 60-65 տարեկան տղամարդու դի։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արդեն հիվանդանոց ժամանած մահացածի հարազատները, տեղեկանալով, որ տղամարդը մահացել է, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ջարդուփշուր են արել գույքը, ապակիները և սպառնալիքներ տեղացել բժշկական անձնակազմի հասցեին։

Բժիշկների կանչով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ չեն կարողացել հանգստացնել մահացածի հարազատներին։ Բժիշկները հայտնել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում, և շտապօգնության բրիգադն ամեն ինչ արել է, որպեսզի նրա կյանքը փրկի։ Ըստ հիվանդանոցից ստացված տեղեկությունների՝ նա նախկինում ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ։

Փաստի առթիվ Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

Shamshyan.com

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով