Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու գյուղապետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

By | 14.07.2017
Загрузка...

Այսօր հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արման Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Բաղրամյանի գյուղապետարանի աշխատակիցները՝ գյուղապետ Գոռ Միրզոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները ջրանցքից դուս բերեցին դին, և այս պահին դեպքի վայրում տեղազննություն է կատարվում: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Գևորգ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...