Ստամբուլում ընդդիմադիրները ծավալուն ցույց են արել Էրդողանի դեմ

By | 10.07.2017

Կիրակի օր Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ Ստամբուլում բողոքի ցույց են իրականացրել` նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի վարած քաղաքականությունների դեմ :

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, «Արդարություն» կարգախոսով այդ ցույցը կազմակերպվել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությամբ:

Անկարայից սկիզբ առած Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի և անդամների 450 կիլոմետրանոց բողոքի երթը, ավարտվեց 24 օր անց՝   Ստամբուլի «Մալ Թափե»-ի տարածքում:

Երթը կազմակերպվել էր Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներից՝ Էնիս Բերբերօղլուի կալանավորման դեմ: Վերջինս պետական գաղտնիքներ բացահայտելու մեղադրանքով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Քեմալ Քըլըչդարօղլուն կիրակի օրը Ստամբուլում կազմակերպված հանրահավաքում ընդգծելով, որ ժողովուրդն այդտեղ հավաքվել է արդարության բացակայության պատճառով, ասել է. «Թուրքիայի ժողովուրդը ոտքի է կանգնել` բռնահարվածներին, բանտում հայտնված պատգամավորներին ու կալանավորված լրագրողներին պաշտպանելու համար »:

Գյուլենի խմբին անդամակցելու և 2016 թվականի հուլիսի 16-ի ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով քաղաքացիների դեմ դատական հետախուզում հայտարարելն ու նրանց կալանավորելը սովորական երևույթն են դարձել Թուրքիայում:

 

 

 

Parstoday

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով