Սպահանի համալսարանը հայերեն լեզվի և գրականության բաժինն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց

By | 30.07.2017
Загрузка...

Սպահանի համալսարանի հայերեն լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնման նպատակով  այդ համալսարանի և Սպահանի հայոց ազգային առաջնորդարանի միջև երկկողմ գիտական համագործակցության հող է նախապատրաստվում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սպահանի համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդականն ու միջազգային գիտական համագործակցության գրասենյակի պետը Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այդ համալսարանում հայերեն լեզվի և գրականության ամբիոնի հզորացման ու դրա հովանավորման անհրաժեշտությունն, ասել է. «Համալսարանը պատրաստ է հայերեն լեզվի ամբիոնի և Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչյան վանքի մատենադարանի միջև գիտական համագործակցության ընդլայնման համար, որի համար հիմք կարող են ծառայել վանքի մատենադարանում պահվող արժեքավոր աղբյուրներն ու փաստաթղթերը և Հայաստանի ազգային գրադարանի հետ ուղղակի հարաբերությունը»:

Սպահանի համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով խորհրդական Քոմեյլ Թայեբին հավելել է. «Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել»:

Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանյանն այս հանդիպման ժամանակ նշել է. «Սպահանի համալսարանի հայերեն լեզվի և գրականության ամբիոնի ուսանողներն ու դասախոսները կարող են շարունակական կապ ունենալ Հայաստանի ազգային գրադարանի հետ»:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է Հայաստանից ուսանողներ ընդունելու և այդ կապակցությամբ Սպահանի հայոց թեմի պատգամավորական ժողովի համագործակցության, հայ-իրանական պատվիրակությունների փոխայցելությունների, ՀՀԳԱԱ-ի և Սպահանի համալսարանի միջև կապի հաստատման, Սպահանի համալսարանում հայագիտական համաժողովի գումարման ու նաև հայագիտության ոլորտում ուսանողական ուսումնասիրությունների հանդեպ Սպահանի հայոց թեմի նյութական ու բարոյական հովանավորության անհրաժեշտությունը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...