«Սոցապի Լալայի տղայի» պաշտոնն իջեցրել են. «Հրապարակ»

By | 20.07.2017
Загрузка...

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են։

Եղիշե Աբելյանը, ով հարկայինում ևս հայտնի էր որպես «սոցապի Լալայի տղա», Գորիսի հարկային տեսչության պետից դարձել է պետի տեղակալ։ Նա հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, ով տարբեր տեսչություններում եղել է տեղակալ, շնորհիվ հարմարվելու ունակության՝ կարողացել է աշխատել հարկայինի բոլոր պետերի հետ։ Իսկ Գորիս տեղափոխվելուց առաջ աշխատում էր Սևանի հարկային տեսչությունում։

Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը, ով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության պետն էր և այդ պաշտոնից ազատվեց 2014թ․ աղմկոտ պատմության արդյունքում, հետագայում նշանակվեց Արագածոտնի մարզում՝ շնորհիվ դաշնակցական մարզպետի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...