Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատեց ամերիկյան կոալիցիային

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան ոտնձգիչ կոալիցիան նպաստում է Սիրիան ավերելու և պատերազմն ու ճգնաժամը երկարաձգելու ահաբեկչական խմբերի գործողությունների շարունակմանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը կիրակի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահից պահանջեց կատարել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման, Սիրիայի ժողովրդի նկատմամբ ամերիկյան  կոալիցիայի ոճրագործություններին վերջ տալու և ահաբեկչության դեմ պայքարի մասին ԱԽ-ի բանաձևերը հարգելու կապակցությամբ բոլոր երկրների վրա ճնշում գործադրելու իր առաքելությունը:

Սիրիայի ԱԳ նախարարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին հղած երկու առանձին նոտաներում կոչ է արել դադարեցնել առանց Սիրիայի կառավարության և ՄԱԿ-ի շրջանակից դուրս ձևավորված ամերիկյան անօրինական կոալիցիայի աշխատանքներն ու լուծարել այն:

Սիրիայի ԱԳ նախարարության նոտաներում ասված է, որ ամերիկյան ոտնձգիչ կոալիցիան հատկապես Ռաքքա, Հասաքե, Հալեպ և Դեյր-էլ-Զոր նահանգներում ամենօրյա ավիահարվածների միջոցով շարունակում է սիրիացի անմեղ քաղաքացիների պարագային իր ոճրագործությունները:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով