«Սասնա ծռերի» նիստի ընթացքում դատարանում տեղի ունեցած միջադեպի մասով նյութեր են նախապատրաստվում

By | 12.07.2017
Загрузка...

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից ի պատասխան ArmLur.am-ի հարցի` հայտնեցին, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպի մասով նյութեր են նախապատարաստվում: Հիշեցնենք` այսօր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ դատական նիստի ընթացքում դատարանում արտասովոր միջադեպ է գրանցվել:

Քաղաքացիների մոտ, ովքեր ցանկացել են ներկա գտնվել խմբավորման նիստին, երկար սայրերով ասեղներ են հայտնաբերել: Ի պատսխան կարգադրիչների հարցի` նրանք հրաժարվել են պարզաբանել` ով է նրանց փոխանցել ասեղը և ինչ նպատակով: Դրանից հետո նրանք Նոր Նորքի բաժին են տեղափոխվել` բացատրություն տալու:

 
Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...