Սառա Սանդերզը Սպիտակ տան նոր խոսնակ նշանակվեց

By | 22.07.2017

Ի հետևումն Սպիտակ տան խոսնակի պաշտոնից Շան Սփայսերի հրաժարականին այդ պաշտոնում նրան փոխարինեց Սառա Հուքաբի Սանդերզը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սպիտակ տան կապերի բաժնի նոր տնօրեն Անտոնի Սքարամուչին ուրբաթ օրը լրագրողների հետ առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Սառա Հուքաբի Սանդերզը փոխարինել է Շան Սփայսերին:

Սքարամուչին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ պաշտպանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը:

Շան Սփայսերն ուրբաթ օրը հայտարարեց, որ վայր է դնում Սպիտակ տան խոսնակի լիազորությունները:

Սփայսերն իր հրաժարականը պայմանավորեց Դոնալդ Թրամփի կողմից Անտոնի Սքարամուչիի Սպիտակ տան կապերի բաժնի նոր տնօրեն նշանակվելով:

Մինչ այս Սպիտակ տան կապերի բաժնի տնօրենի պաշտոնը վարում էր Սփայսերը, սակայն Թրամփն այդ պաշտոնում նշանակելով Սքարմուչիին, Սփայսերից ուզել էր միայն խոսնակի դերում հանդես գալ:

Սփայսերն այս նշանակումը մեծ սխալ համարելով վայր դրեց իր լիազորությունները:

Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմի մի քանի պաշտոնատարներ հրաժարական են ներկայացրել:

Դոնալդ Թրամփի սկանդալային ու որոշ դեպքերում նաև վիրավորական բնույթի հրամանագրերը, արտահայտություններն ու պահվածքը պատճառ են դարձել, որ ամերիկացի քաղաքական գործիչներից շատերը նրան արժանի չհամարեն երկրի նախագահի պաշտոնի համար:

 

 

Parstoday

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով