Ռուսաստանը շարունակում է Իրանին մատակարարած զինտեխնիկայի հետվաճառքային սպասարկումը

By | 06.07.2017
Загрузка...

Ռուսաստանը  ռազմատեխնիկական ոլորտում շարունակում է համագործակցել Իրանի հետ՝ առանց խախտելու միջազգային պարտավարությունները։ Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությայնը տված հարցազրույցում հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։

Ըստ Միխեևի՝ Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է մասնավորապես արդեն մատակարարված տեխնիկայի հետվաճառքային ծառայությունների կատարման ոլորտում։

Բացի այդ երկրները շարունակում են փոխադարձ պատվիրակություններ ուղարկել, այցելել միմյանց ռազմարդյունաբերական ցուցահանդեսներին։

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել էշուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգերի մի մասը Իրանը ցուցադրել է Իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։

Ս-300 ԶՀՀ-ներից բացի Իրանը նաև քննարկում էր Ռուսաստանից Տ-90 տանկեր գնելու հնարավորությունը, սակայն հետագայում հայտարարեց, որ  հետաքրքրված չէ ռուսաստանյան Տ-90-ներով և  մտադիր է սեփական տանկեր արտադրել Իրանում: 2017-ի մարտին արդեն Իրանը ներկայացրեց Տ-72  տանկերի հիման վրա ստեղծված «Քարրար» տանկը, որը ըստ իրանական կողմի ոչնչով չի զիջում Տ-90-ին։

Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ Իրանը  կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ:

ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի  Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...