Ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին 90%-ով իրականացվել են. Զաքիր Հասանով

By | 13.07.2017
Загрузка...

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական զինուժը հակահրթիռային զենք ունի, որը կարող է խփել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրներին:

Հասանովը նշել է, որ չնայած այդ հրթիռները Ռուսաստանից չեն գնել, սակայն դրանք որակով չեն զիջում:

Խոսելով ռուսական սպառազինության մատակարարման մասին՝ Հասանովն ասել է, որ «Սմերչ», «Մստա-Ս» զենքերի, տանկերի մատակարարումն իրականացվել է 90%-ով:

«Պայմանագիրն 90%-ով կատարված է: Մենք վճարել ենք, մնացել են մանրուքներ: Այդ ամենը վաղուց և հաջողությամբ կիրառվում է Ադրբեջանում», — ասել է ադրբեջանցի նախարարը:

 

 

 

lragir.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...