Պուտինն ընդգծեց ահաբեկչության դեմ պայքարում G20-ի համագործակցության անհրաժեշտությունը

By | 07.07.2017
Загрузка...

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ G20-ը պետք է ոչնչացնի ահաբեկչության տարածման ենթահողերը:

«Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը Գերմանիայում Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի ղեկավարների հետ հանդիպումից հետո ասել է . «G20-ի անդամները պետք է առավել համագործակցություն ցուցաբերեն ահաբեկչության դեմ պայքարում»:

«Որևէ երկիր չի կարող միայնակ դիմակայել ահաբեկչությանը և  պաշտպանել իր քաղաքացիներին»,-հավելել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջին հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է կատարել նաև ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում առավել համագործակցությունների շուրջ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները հանդիպում ու բանակցություն կունենան Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկած G20-ի գագաթնաժողովին առընթեր:

G20-ի երկօրյա գագաթնաժողով իր  աշխատանքն սկսեց այսօր` Գերմանիայի Համբուրգ քաղաքում:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...