ՊՆ-ից դիզվառելիքի յուրացումները շարունակվում են.

By | 09.07.2017
Загрузка...

Չնայած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը օրերս հրապարակավ հայտնեց, որ բանակում տեղի ունեցող դատապարտելի երեւույթների հետեւանքով հրամանատար աշխատանքից ազատելով՝ ինքը իրավիճակը կարող է փոխել, սակայն պատկերը միանգամայն այլ է: Բանն այն է, որ բանակից դիզվառելիք գողանալու դրսեւորումները շարունակվում են:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2017 թվականի մարտի 30-ին, երբ պաշտոնապես ՊԲ N զորամասի դասակի հրամանատար Գագիկ Ավետիսյանին է վստահվել 280լ. դիզելային վառելիք, որպեսզի այն մարտական դիրքի անձնակազմին հատկացնի, նա վառելիքը տեղ չի հասցրել:

Օգտվելով զորամասի պաշտոնատար անձանց կողմից իր նկատմամբ դրսեւորած վստահությունից՝ նույն դիրքում մարտական հերթապահության նշանակված, պայմանագրային զինծառայող Արման Ստեփանյանին ասել է, որ նա կարող է վերցնել իրեն վստահված 280լ. դիզելային վառելիքից 140 լիտրը եւ օգտագործել ինչպես կկամենա, այդ թվում եւ անձնական կարիքների համար: Հրամանատարին առանձնապես չի հետաքրքրել, որ մարտական դիրքում այդ դիզվառելիքի անհրաժեշտությունն ամեն րոպե կարող է առաջանալ:

Նա «լավություն է արել» պայմանագրային զինծառայողին եւ բարեբախտաբար բռնվել է: Իհարկե, այս արարքի համար ՊԲ N զորամասի դասակի հրամանատար Գագիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):

Նշենք, որ դասակի հրամանատար Գագիկ Ավետիսյանից բացի՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել պայմանագրային զինծառայող Արմեն Ստեփանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը, եւ 179 հոդվածի երկրոդ մասի առաջին կետով՝ յուրացնելը կամ վատնելու հատկանիշներով: Նրանց երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 

Ամբողջական հոդվածը ՝ Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...