Պեդրոն Արսենալի հետ խաղից հետո տեղափոխվել է հիվանդանոց

By | 22.07.2017
Загрузка...

«Չելսիի» հարձակվող Պեդրոն վնասվածք է ստացել «Արսենալի» հետ ընկերական խաղում:

Պեկինում կայացած խաղից հետո իսպանացի հարձակվողը տեղափոխվել է հիվանդանոց, այս մասին հայտնել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

«Կարծում եմ` նրա մոտ ցնցում է: Բայց հույս ունեմ, որ նա լավ կլինի: Մեր բժշկական շտաբը որոշեց նրան հիվանդանոց տեղափոխել` մանրակրլկիտ հետազոտության համար: Անկասկած, այս պահին մենք չէինք ցանկանա բախվել վնասվածքների հետ, բայց ես կարծում եմ, որ նա լավ կլինի:

Նա մնում է այստեղ` Պեկինում, և եթե ամեն ինչ լավ լինի, վաղը կուղևորվի Սինգապուր»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` «Արսենալը» 3:0 հաշվով հաղթել է «Արսենալին», իսկ Պեդրոն փոխարինվել է խաղի արդեն 29-րդ րոպեին:

 

 

 

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...