Պաղեստինի նոր ինթիֆադան դարձել է իսրայելցիների մղձավանջը

By | 24.07.2017
Загрузка...

Ալ-Աղսա մզկիթի վրա Իսրայելի հարձակումը դատապարտող մի հաղորդագրություն տարածելով, իսլամական հեղափոխության Պահակազորը նոր ինթիֆադայի մեկնարկը և Դիմադրությանն ապավինելով Պաղեստինի նոր սերնդի ընդվզումը որակել է սիոնիստների և նրանց տարածաշրջանային ու վերտարածաշրջանային աջակիցների մղձավանջը:

Իսրայելը հուլիսի 14-ից 16-ը, Ալ-Աղսա մզկիթի դռները փակել էր պաղեստինցի հավատացյալների առջև: Դռները բացելուց հետո ռեժիմը մզկիթի մուտքի դռների մոտ հավատացյալների համար ստուգման կետեր էր տեղադրել, ինչը հարուցել է պաղեստինցիների զայրույթը:

«Սեփահ նյուզ» գործակալության հաղորդման համաձայն՝ իսլամական հեղափոխության Պահակազորի հաղորդագրությունում նշված է.«Մուսուլմանների սրբությունները ոտնահարելու Իսրայելի քայլերը և Ալ-Աղսա մզկիթի դեմ ոտնձգությունը, ձախողման են դատապարտված և Երուսաղեմի հրեականացման ծրագիրը երբեք չի իրականացվելու»:

Պահակազորի հաղորդագրությունում ասված է.«Պաղեստինի ժողովրդի կամոք և տարածաշրջանի ժողովրդի զգոնության արդյունքում «Նեղոսից Եփրատ»՝ Իսրայելի ծրագրի ավարտը, պատմության աղբամանն է նետվելու»:

Հաղորդագրությունը դատապարտել է մարդու իրավունքների պաշտպան համաշխարհային կառույցների ու արաբական որոշ երկրների լռությունն, ընդգծելով Պաղեստինի նոր Ինթիֆադային աջակցման ալիքի ձևավորման անհրաժեշտությունը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...