Պաղեստինի Ալ-Խալիլ քաղաքը UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

By | 07.07.2017
Загрузка...

ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ UNESCO-ն Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ալ-Խալիլ քաղաքի և Աբրահամ մարգարեի դամբարանի անունը գրանցեց համաշխարհային ժառանգության ցուցակում:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Պաղեստինի զբոսաշրջության և պատմական կոթողների նախարար Ռուլա Մաայան ուրբաթ օրը հայտարարեց, որ Պաղեստինի կառավարությանը հաջողվել է Ալ-Խալիլ քաղաքի և Աբրահամ մարգարեի դամբարանի անունը գրանցել UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ռուլա Մաայան ընդգծեց. «Սա պատմական իրադարձություն է Պաղեստինի ժողովրդի համար և ընդգծում է Ալ-Խալիլի ու Աբրահամի մզկիթի պաղեստինյան ինքնությունը: Միևնույն ժամանակ մերժում է Իսրայելի անհիմն հայտարարությունները, որը հստակ կերպով պահանջում էր Աբրահամի մզկիթը գրանցել որպես հրեական ժառանգություն»:

Ի դեպ, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն արձագանքելով UNESCO-ի պատմական քայլին հայտարարեց, որ UNESCO-ն քաղաքական և հրեականությանը դեմ կողմնակալ կողմնորոշում ունի և նպատակ ունի խաթարել Իսրայելի դիմագիծը:

Շուրջ 6000-այա անցյալ ունեցող Ալ-Խալիլը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող ամենամեծ քաղաքն է և գտնվելով Երուսաղեմից դեպի հարավ 30կմ հեռավորության վրա, կառավարվում է Պաղեստինի ինքնավար վարչակազմի կողմից:

 

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...