«Պահպանեք հիգիենայի տարրական նորմերը». Աշոտ Ահարոնյան

By | 14.07.2017
Загрузка...

 

Պահպանեք հիգիենայի տարրական նորմերը

Որոշ լրատվամիջոցներ կրկին շահարկում են գերատեսչությունների իբր կասկածելի ու շռայլ ծախսերի «թեման»-ն, օրինակ բերելով, մասնավորապես, ախտահանման ու մակաբույծների ոչնչացման ծառայությունների մատուցման նպատակով ոստիկանության կողմից կատարվող վճարումները: Շահարկում են՝ բացարձակ պատկերացում չունենալով այդ խնդրի՝տարրական հիգիենայի, մասին: Եվ ահա ստիպված ենք պարզաբանել բազմիցս պարզաբանվածը:
Հակահամաճարակային միջոցառումները կրում են պարտադիր բնույթ և ընդունված են ողջ աշխարհում: Ախտահանումն ու մակաբույծների ոչնչացումը հանրապետության հաստատություններում իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2003 թ. թիվ 198 հրամանի հիման վրա:


Ինչ վերաբերում է այդ ուղղությամբ ոստիկանության ծախսերին, ապա տարեկան գումարը համակարգի բոլոր օբյեկտների տասնյակ հազարավոր մետրերին բաժանելու դեպքում, ստացվում է ստորաբաժանմանը ամսական մի քանի հազար դրամ:


Խոսքը, մասնավորապես, ոստիկանության 10 մարզային վարչությունների և ենթակա բաժինների, Երևանի վարչության ու ենթակա բաժինների, կենտրոնական ապարատի և վարչությունների, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների, 38 ՁՊՎ-ների, հոսպիտալի, պոլիկլինիկայի և Մեղրիից մինչև Բավրա բազմաթիվ այլ կառույցների մասին է, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ ու ամեն օր այցելում են հազարավոր քաղաքացիներ…


Եվ ի՞նչ, պայքար չմղվի՞ տարատեսակ մակաբույծների դեմ՝ գոնե այդ մի քանի հազարի ծավալով: Չհոգա՞նք քաղաքացիների առողջության համար, այն նույն հարկատուների, որոնց մտահոգությամբ ուղղակի վառվում են տարտեսակ ԶԼՄ-ները: Իսկ իրականում իբր են մտահոգվում, պարզապես ոստիկանությանը կսմթելու պատճառ ու առիթ չգտնելով՝ ջուր պղտորելու պատրվակ են հորինում: Ինչը որևէ կապ չունի ոչ քաղաքացիական կեցվածքի, ոչ էլ քաղաքացիներով մտահոգ լինելու հետ:

 

Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...