Ուկրաինայում ավարտվել է Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 կործանիչի վերանորոգումը

By | 17.07.2017
Загрузка...

Ուկրաինայի «Ավիացիայի վերանորոգման Լվովյան պետական գործարանում» ավարտվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչների վերանորոգման աշխատանքները: Այս մասին հուլիսի 14-ին հայտնում է ուկրաինական ազգային արդյունաբերական կայքը (Национальний промышленный портал):

Վերանորոգման աշխատանքներից հետո կործանիչը առաջին թռիչքը կատարել է հուլիսի 13-ին: Ըստ աղբյուրի՝ կործանիչը շահագործման է հանձնվել 1988-ի հոկտեմբերին, կրում է 03 կողային համարանիշը:

Գործարանում վերանորոգվող ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչների քանակը հայտնի չէ:

Աղբյուրը նշում է, որ այս պահի դրությամբ գործարանում վերանորոգվում են Ադրբեջանի, Լեհաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի ԶՈւ ինքնաթիռները:

Գործարանում Ադրբեջանի ԶՈւ ՄիԳ-29 կործանիչի վերանորոգման մասին դեռևս 2017-ի մայիսին հայտնել է գործարանի փոխտնօրենը:

Ընդհանուր առմամբ, 2006-2011 թվականներին Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 16 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնցից մեկը կործանվել է 2008-ի հունվարին 29-ին: Բացի այդ, Ադրբեջանի օդուժի սպառազինությունում առկա են Սու-25, Սու-24 և որոշ քանակով ՄիԳ-25 ինքնաթիռներ:

 

Razm.info

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...