Ոստիկանի անփութության հետևանքով կալանավորը դիմել է փախուստի

By | 28.07.2017
Загрузка...

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական անփութության հետեւանքով ձերբակալվածներին պահելու վայրից կալանավորի կողմից փախուստի դիմելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի է դիմել կալանավոր Ա.Անտոնյանը:

Նախնական տվյալներով՝    ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Մարգարյանը, իրականացնելով ձերբակալվածների պահելու վայրում ծառայություն, կալանավորներից մեկին սանհանգույց ուղեկցելիս, չի փակել խցի եւ ՁՊՎ-ի ընդհանուր մուտքի դռները, ինչի հետեւանքով նույն խցում գտնվող մեկ այլ կալանավոր դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) եւ 355-րդ հոդվածի 1-ին մասի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, ինչպես նաեւ կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...