Ո՞ր դեպքերում է հակացուցված պատվաստել երեխային. Ուղեցույց՝ ծնողներին. ՀԺ

By | 18.07.2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պատվաստումների թեման բազմաթիվ ծնողների համար ամենացավոտներից է: Նրանք շարունակ կասկածում են` արժե՞ արդյոք տարբեր հիվանդությունների դեմ պատվաստել երեխային, արդյոք պատվաստանյութն անվտա՞նգ է և այլն:

Առողջապահության նախարարությունն առիթի դեպքում պնդում է, որ պատվաստումն անհրաժեշտ է, որ դրանից խուսափելը կնշանակի երեխային անպաշտպան դարձնել վարակիչ հիվանդությունների դեմ: Նաև վստահորեն երաշխավորում է պատվաստանյութի անվտանգությունը:

Ոչ քիչ դեպքերում դժգոհություններ են լինում նաև բուժաշխատողներից: Ծնողները բողոքում են, որ պատվաստվելուց առաջ երեխան չի զննվել, չի ենթարկվել այս կամ այն լաբորատոր-գործիքային հետազոտության և այլն, թեպետ դրանց մի մասի կարիքն իրականում չի էլ լինում: Իսկ բժիշկները ոչ միշտ են հարկ համարում ծնողների հետ խոսել, նրանց պարզաբանել իրենց քայլերն ու գործողությունները:

Ուրեմն երեխաներին պատվաստվելու տանելուց առաջ ինչ պետք է իմանան ծնողները, որպեսզի և՛ թույլ չտան բժշկին թերանալ, և՛ նրան չմեղադրեն այնպիսի հետազոտություններ չկատարելու մեջ, որոնց կարիքը չկա:

Շատ հաճախ ծնողները հրաժարվում են պատվաստումից, երբ երեխան հազում է կամ ունի որևէ այլ թեթև հիվանդություն։ Այս մոտեցումը սխալ է։ Իմիջիայլոց, նման իրավիճակում նույնիսկ որոշ բուժաշխատողներ իրենք են հետաձգում երեխայի պատվաստումները։

Համաձայն Առող­ջապահության համաշխարհային կազմա­կերպության` թեթև հիվանդությունների ժամանակ պատվաստելն անվտանգ է և նույնիսկ անհրաժեշտ։ Կան ավելի ծանր հիվանդագին վիճակներ, ինչպես օրինակ՝ օրգանների փոխպատվաստումը, որի դեպքում, մինչ հետագա բուժման պլանավորումը, պատվաստումների իրականացումը նույնիսկ խիստ անհրաժեշտ է համարվում: Եթե երեխայի մոտ նկատվում է ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և երեխայի մոտ չկա սուր վիճակ, դարձյալ նա կարող է պատվաստվել։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակացուցումները մի քանիսն են.

ա. Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են՝ եղնջացան, դժվարացած շնչառություն, ճնշման անկում), երեխայի պատվաստումը չի կատարվում տվյալ կոնկրետ պատվաստանյութով,

բ. Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ, չարորակ նորագոյացություններ, իմունիտետը ճնշող դեղամիջոցների և ճառագայթային բուժման կիրառում): Թեթև և միջին իմունային անբավարարության դեպքում նույնիսկ պատվաստումները ցուցում են՝ հետագայում իմունային անբավարարության խորացման պայմաններում երեխային վարակիչ հիվանդությունների ծանր ելքից ապահովագրելու համար:

գ. Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում չի կատարվում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ, իսկ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի դեմ պատվաստում չի կատարվում 1700 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)։

Բոլոր դեպքերում երեխայի առողջական վիճակը և հակացուցումների առկայությունը գնահատվում է պոլիկլինիկայում` տեղամասային բժշկի, իսկ անհրաժեշտության դեպքում այս նպատակով կազմավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ  հետազոտելերեխային

Պատվաստումներից առաջ բժշկի կողմից պետք է իրականացվի  պատվաստվողի զննում (պարտադիր ջերմաչափում, կոկորդի զննում, թոքերի լսում, հարց ու պատասխան` պարզելու, թե արդյոք երեխայի մոտ նկատվո՞ւմ է ախորժակի անկում, թուլություն), գնահատվում է ընդհանուր առողջական վիճակը և կատարվում է գրանցում բժշկական քարտում: Պատվաստումից առաջ լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն չկա, եթե բժշկի կողմից երեխայի վիճակը գնահատվում է «պրակտիկ առողջ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Աղետի գոտու 1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին. Կարապետ Պողոսյան

10.08.2020

«Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ»․ Արամ Գևորգյանը՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի մասին

13.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով