Նա այսօր դարձավ 55 տարեկան…

By | 16.07.2017
Загрузка...

Գրիգորի Վիկտորովիչ Լեպսը ծնվել է 1962 թվականի հուլիսի 16-ին Սոչիում։ Հայրը՝ Վիկտոր Անտոնովիչը, աշխատել է Սոչիի մսի փաթեթավորման գործարանում, մայրը՝ Նաթելլա Սեմյոնովնան, հացի գործարանում։ Հարազատ քույրը Էթերի Ալավիձեն է։ Սովորել է Սոչիի թիվ 7 միջնակարգ դպրոցում։ Նա իր իսկ խոստովանությամբ ուսման մեջ նշանակալի հաջողություններով աչքի չէր ընկնում, ուսուցիչներն անգամ նրան «գրողի տարած ծույլիկ» էին անվանում։ Դեռ մանկուց նա լրջորեն զբաղվում էր երաժշտությամբ և ֆուտբոլով, նվագում էր դպրոցական նվագախմբում։

14 տարեկանում ընդունվում է երաժշտական ուսումնարան, որտեղ ավարտում է հարվածային գործիքների բաժինը։ Խաբարովսկի բանակում ծառայելուց հետո աշխատել է Սոչիի «Ռիվիերա» զբոսայգու պարահրապարակում, երգել Սոչիի ռեստորաններում, նվագել ռոք խմբերում։ 1980 թվականների վերջին «Ինդեքս-398» խմբի մենակատարն էր։

1990-ական թվականների սկզբին Գրիգորին Սոչիի «Ժեմչուժինա» հյուրանոցի «1.3.7» ռեստորանում ռոմանսներ էր կատարում։ Վաստակած ամբողջ գումարը նա ծախսում էր խաղատների, խմիչքի և կանանց վրա։ Իսկ այդ ժամանակաշրջանի համար նա բավականին շատ էր վաստակում։ Ինչպես նա հիշում է. «Օրական լինում էր 150 ռուբլի էի վաստակում։ Լինում էր նաև ավելի շատ»։

Կարիերայի սկիզբը (1992-1999)

30 տարեկանում տեղափոխվում է Մոսկվա

Aquote1.png ․․․ ես չէի գնացել փառքի հետևից։ Ուղղակի արդեն հասկանում էի, որ եթե շարունակեմ երգել Սոչիի ռեստորաններում, ապա որպես արտիստ կվերանամ։ Գիշերուզօր աշխատում էի։ Իսկ հոգնածությունը հաղթահարում էի ալկոհոլով․․․

Image result for գրիգորի լեպս

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...