ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

By | 04.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսպանական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ հնագույն մշակույթի և ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի կրողներ հայ և իսպանացի ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից և մշտապես փոխադարձ համակրանք են տածել միմյանց նկատմամբ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այդ հանգամանքը երկուստեք պարտավորեցնող է, և անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար:

Դեսպան Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը խորացնելու բարեկամ Հայաստանի հետ Իսպանիայի հարաբերությունները, Հայաստանն իր հարուստ մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով ավելի ճանաչելի դարձնելու Իսպանիայում՝ խրախուսելով երկու երկրների հասարակությունների միջև շփումները, նպաստելով նաև գործարար կապերի հաստատմանն ու տարբեր ոլորտներում ակտիվ փոխշփումներին:

Հանդիպմանը հայ-իսպանական երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Դեսպան Ռուբիոն նշել է, որ ԵՄ ակտիվ անդամ Իսպանիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման ճանապարհին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով