ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

By | 19.07.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն իրագործելու ուղին է: Այդ ճանապարհին Արցախի աննկուն և քաջարի ժողովրդի ստեղծած հանրապետությանն ապագայում ևս սատարելու և աջակցելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները և աշխարհասփյուռ ողջ հայությունը:

Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք Ձեր ազնիվ ծառայությունը մատուցել Արցախին՝ հանուն մեր ընդհանուր առաջընթացի և բարօրության: Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

«Վարչապետի խոսնակը ոնց հասկանում եմ ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը».Ռոբերտ Հայրապետյան

06.06.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Կոչ եմ անում ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, քննել վարչապետի ու կառավարության պատասխանատուների գործողություններն ու անգործությունը, տալ քաղաքական գնահատական․ Արթուր Վանեցյան․ Yerkir.am

06.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով