Միջազգային մրցույթում Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» երգը լավագույնն է ճանաչվել

By | 07.07.2017

Ռուսաստանի Նովոռոսիսկ քաղաքում ավարտվել է «Морской узел 2017» ամենամյա երաժշտական 16-րդ մրցույթը, որին մասնակցել է նաև հայազգի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Նշենք, որ Հայաստանը ներկայացնող մասնակիցը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը։ Սյուզաննա Մելքոնյանը եզրափակիչ փուլում կատարել է կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի «Սիրո թևեր» հայտնի երգը, որը բարձր է գնահատվել մրցույթի ժյուրիի կողմից ու արժանացել «Լավագույն երգ ծովի մասին» անվանակարգում հաղթողի կոչմանը։

«Սիրո թևեր» երգը գրվել է դեռ 2002 թվականին ու կատարվել բազամթիվ արտիստների՝ նույն թվում Աննա Խաչատրյանի, Սոնա Ռուբենյանի, Սոնա Շահգելդյանի, Արսեն Սաֆարյան և Լիանա դուետի կողմից։
– 15 տարի առաջ այնպիսի հոգևիճակ էր, որ ուզում էի մեկին սիրել, նվիրվել։ Հետաքրքիր հոգեվիճակ էր, որն ամբողջական դարձավ այս երգի միջոցով։ Հետո դիմեցի Վահան Անդրեասյանին, ներկայացրեցի այն հույզերը, որոնք կան և արդյունքում ստացվեց այս երգը։

Անդրադառնալով «Морской узел 2017» մրցույթում Սյուզաննայի կողմից երգի կատարմանը, կոմպոզիտորը նշում է՝  երբ երգչուհու ներկայացուցիչները կապ են հաստատել իր հետ, որպեսզի կատարեն այս երգը, ինքը մեծ ուրախությամբ համաձայնվել է, նշելով, որ շատ կցանկանար, որպեսզի նոր գործիքավորմամբ երգը ներկայացվեր։

– Իսկապես, շատ հաճելի է, երբ քո երգը, որը գրվել է 15 տարի առաջ, շարունակում է հնչել, սիրվել և միջազգային հարթակում արժանանալ գնահատականի։ Շատ հաճելի զգացողություններ են։ Շնորհավորում եմ նաև Սյուզաննա Մելքոնյանին՝ գեղեցիկ կատարման համար ու մաղթում նորանոր հաջողություններ։

 

 

 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով