Մերկել. G20-ի գագաթնաժողովը տարաձայնությունների ասպարեզ էր

By | 09.07.2017
Загрузка...

Գերմանիայի կանցլերի համոզմամբ. G20-ի գագաթաժողովն առկա տարաձայնությունների արտահայտիչն էր:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը Համբուրգում G20-ի երկրների 20-րդ գագաթնաժողովի ավարտին տեղեկացրեց այդ գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրության շուրջ համաձայնության մասին և ասաց, որ չի կարելի քողարկել տարաձայնությունները:

Մերկելը զեկույց ներկայացնելով Համբուրգում G20-ի երկօրյա գագաթնաժողովի մասին, ասաց. «Նման իրադարձության հյուրընկալումը չափազանց բարդ ու դժվար աշխատանք էր, սակայն հյուրընկալի պարտականությունը թելադրում էր համերաշխություն ստեղծել անդամների միջև»:

«Այնտեղ,ուր գոյություն ունի  տարաձայնություն,  չափանիշներից օգտվելը չի կարող օգտակար լինել և այս մթնոլորտն արտացոլված է ամփոփիչ հաղորդագրության մեջ»,-հավելեց Մերկելը:

Գերմանիայի կանցլերը դատապարտեց ու վայրագություն անվանեց Համբուրգում G20-ի գագաթնաժողովին առընթեր իր երկրի ժողովրդի բողոքի ցույցերը:

Համաշխարհայնացման ու G20-ի քաղաքականությունների դեմ բողոքի ցույցերի ընթացքում բրտարարքներն այն աստիճանի են եղել, որ «Ֆրանս24» հեռուստակայանը Համբուրգը պատերազմահար քաղաք է բնութագրել:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...