Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»

By | 19.07.2017
Загрузка...

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:

Մելքումյանը հայտարարագրել է մեկ բազմաբնակարան բնակելի շենք ու երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18-ի դրությամբ ունեցել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 4 միլիոն դրամ ու 331 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:

Հունվարի 1-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 49 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 479 հազար ու 2 միլիոն 331 հազար աշխատավարձերից: Իսկ մնացած 1 միլիոն 239 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարների համագումարն է:

Հավելենք, որ «Ծառուկյան» խմբակցության անդամ Մելքումյանը միաժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...