Մարդու ողբերգության վրա ուրախանալը անկարողության նշան է…

By | 18.07.2017
Загрузка...

Տխուր և սոսկալի է, երբ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր ոչ սթափ դատելով, մեկ տարի առաջ կատարված «ահաբեկչական» գործողությունները, ի դեմս «ահաբեկիչների» հերոսական քայլ են համարում և հերոս անվանում նրանց, ովքեր երեք մարդու կյանք խլեցին, պատանդ վերցնելով բարձրաստիճան ոստիակնների, բուժաշխատողների ու երկիրը տեղից էլ շրջապատված լինելով թշնամու կողմից, և որ ամեն րոպե կա պատերազմի վտանգը, երկրում արհեստական լարվածություն մտցրեցին, օրեր շարունակ երկիրը պահելով լարված ու բեկումնային վիճակում:

Սպանվեցին ընտանիքի հայրեր, որբացան երեխաներ, մայրեր դարձան որդեկորույս, ընտանիքներ քանդվեցին… և հանուն ի՞նչի, չգիտես… 2016թ.-ի հուլիսի 17-ին 31 զինված անձինք գրավեցին Երևանի Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը: Պետական կառույցի գրավումը շատերի համար միակ փրկությունն էր հանդիսանում:

«Սասնա ծռերը» նույնիսկ իրենց կոչերում քաղաքացիներին հորդորում էին, թ՛ե միացեք մեզ, մեր հերոսներին, եկել է պահը Հայաստանը ազատագրելու: Թ՛ե ծռերը ի՞նչ էին հասկանում ազատագրել ասելով և թե ումի՞ց էին Հայաստանը ազատագրում, այդպես էլ չհասկացանք, սակայն ահաբեկիչներ անվանումը նրանք ամեն գնով վերափոխում էին ազատագրման կամ փրկության…

Զինված խմբավորման առաջնորդները նաև հայտարարում էին, որ իրենք դիմել են «զինված ապստամբության» ճանապարհով ընդվզման, քանի՞ որ դա էին համարում ազգի և երկրի փրկության միակ ճանապարհը և ժողովրդին կոչ էին անում միանալ իրենց և «հեղաշրջման» միջոցով հասնել հաղթանակի: Նույնիսկ այստեղ «հեղաշրջում» բառն էր ծիծաղելի, որովհետև «հեղաշրջում» անում են ժողովրդի կամքով, իսկ ով էր ժողովրդին հարցրել, արդյո՞ք նրանք համաձայն են «Սասնա ծռերի» հետ: Մարդկության պատմության մեջ «ահաբեկիչները» միշտ դրսի ուժերի հետ համաձայնեցնելով, դրսից ֆինանսավորվելով են ներքին-արտաքին խառնակչությունների, դրսի կողմից շահեկան քայլերով երկրներ են կործանել:

Ականատեսը լինելով ամերիկաբնակ հայերի, երևում էր, որ կա մի ուժ, որոնք ակտիվորեն քաջալերում էին մեզ մոտ տեղի ունեցող իրադարձություններին: ԱՄՆ-ում ապրող մեր քաղաքացիները լուրջ քայլերով ու Սփյուռքին կոչ անելով, ամեն բան անում էին, որ «ահաբեկիչների» քայլերը կյանքի կոչվեն և այսօր էլ ամեն բան անում են, որ «Սասնա ծռերը» փրկությունն են հայ ժողովրդի ու հերոսները մեր իրականության:

«Սասնա ծռերի» գործողություններում ակնհայտ երևում էր այդ խառնակչություններն ու անկայությունը, որը լարվածության մեջ էր առել ոչ միայն մարդկանց, այլ երկրի պետականության անվտանգությունը դրվել էր լինել-չլինելու խնդրի առաջ: Ժողովրդի մեծամասնությունը նրանց հետագա քայլերը չհասկանալով, մի մասը հետ մնաց այդպես ասած՝ պայքարից: Ի՞նչ ստացվեց նրանց կողմից նախապես մտածված այս «ահաբեկչական» քայլը և ի՞նչ արդյունք ունեցանք:

Անմեղ մարդիկ մահացան ու որբացան մանուկներ, ընտանիքներ մնացին թաց աչքերով ու այն, թե այս ամենի պատճառով ի՞նչ պատիժ է սահմանվելու, այսօր անգամ «Սասնա ծռերը», դատարաններում իրենց այն աստիճան վատ են դրսևորում, որ թվում է անմեղ մարդկանց են բռնել ու դատում են: Զինված խմբավորման գործողության առաջին րոպեներին զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Հուլիսի 30-ին գրավված ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա՝ Յուրի Տեփանոսյանը: Ավելի ուշ՝ օգոստոսի 13-ին մահացավ նաև ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել:

Ողբերգական իրադարձություններից մեկ տարի անց՝ հուլիսի 17-ին, հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ ժամանակների մեջ հավերժացնելով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անունները:

Փոքրիկ Աշկան, թախծոտ ու սպասող աչքերով մինչև հիմա սպասում է հորը: Նա չգիտի, որ հայրը մահացել է ահաբեկիչների ձեռքով: Աշկան գիտի, որ հայրը այնքան ուժեղ է, որ նրան ուղարկել են Ռուսաստան և նա շուտով վերադառնալու է:

Հուզիչ էր այս ամենը, և չափազանց տխուր է, որ այս փոքրիկներին վաղը չես կարող ասել, որ քո իսկ սեփական հարենիքում, հայրիկիդ սպանեցին մի քանի հայ ահաբեկիչներ, ովքեր ուզում էին հայրենիքը այսպես ասած ազատագրել և այս ամենից հետո դու որբ մնացիր:

Հուշակոթողի ու հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին ոստիկանության ղեկավարությունը, գլխավորությամբ՝ ՀՀ ոստիկանության պետ՝ Վլադիմիր Գասպարյանի, զոհված ոստիկանների հարազատները, քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականության, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ:

Ծաղիկներ խոնարհեցին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի, գիտության գործիչներ, հասարակական, երիտասարդական, ստեղծագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, եկեղեցականներ…

Այս ողբերգական իրադարձություններից հետո, մնում է հուսալ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, ինչքան էլ, որ մեղավորները արդարանում են, թե իրենց քայլերը ի օգուտ ժողովրդի էր: Այդ օրը, հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» երթ էին կազմակերպել, կարծես իրենց մի քանի հոգանոց երթը ապացույցն էր այն բանի, որ նրանք ոչ խղճի ոչ հոգու ցավ ունեն:

Ավելին՝ նրանք մահացած ոստիկանների հարազատների ներկայությամբ են իրենց տգեղ պահում ու երբ սթափ դատում ես, հասկանում ես մի բան, որ այդ մարդիկ էին ուզում երկիրը վերցնել իրենց ձեռքը: Եվ այդ երկրի տերերն էլ իրենք իրենցով ժողովուրդ ու պետություն էին կործանելու:

Այս ողջ ընթացքում, երբ դատարանում է ահաբեկիչների գործերը, պետք է դատարանը լուրջ զբաղվի ահաբեկիչներով, որ վաղը նոր ահաբեկչություններ մեր երկրում չգրանցվի… ահաբեկիչները պետք է պատժվեն ու իրենց քայլերի համար պետք է պատասխանատվության ենթարվեն:

 

Հեղինակ`  Վարդգես Սևադա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...