Մայրաքաղաքում բացված առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը

By | 03.07.2017
Загрузка...

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ներկա է գտնվել երևանյան առաջին գրատնակի՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակի բացման արարողությանը:

Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գրատնակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և գրատան հեղինակ Արման Դավթյանին (Նուռ): Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականություն դարձած այս նախաձեռնությունը կունենա շարունակություն, որի շնորհիվ դասական հայտնի գրողների անուններ կրող մայրաքաղաքի մյուս փողոցներում նույնպես կտեղադրվեն գրատնակներ։

Հարկ է նշել, որ ինքնատիպ ու անհրաժեշտ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել մասնավոր ներդրումներով: Երևանյան գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...