ՄԱԿ. Արաբիան պատասխանատու է եմենցի խաղաղ քաղաքացիների սպանվելու հարցում

By | 22.07.2017
Загрузка...

ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիային Թաըզում 20 եմենցի խաղաղ քաղաքացիների սպանվելու պատասխանատու ճանաչեց:

Երեքշաբթի օրը Սաուդյան ռեժիմի ռազմական ինքնաթիռների Եմենի հարավ-արևմտյան Թաըզ նահանգի «Մոզեը»-ի տարածքի դեմ իրականացրած ավիահարվածի հետևանքով զոհվեցին առնվազն 20 խաղաղ քաղաքացիներ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակ Ռուփերթ Քոլվիլն ուրբաթ օրը պաշտոնապես հաստատեց, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները հուլիսի 18-ին հարվածել են Թաըզ նահանգի «Մոզեը»-ի տարածքի մերձակայքում գտնվող «Ալ-Աշիրա» գյուղը:

Ռուփերթ Քոլվիլի ընդգծմամբ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհված 20 խաղաղ քաղաքացիների մեջ են 10 կանայք և երկու երեխաներ:

Եմենի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին իշխանության վերադարձնելու նպատակով Սաուդյան ռեժիմն ԱՄՆ-ի հովանավորությամբ 2015 թվականի մարտ ամսից ռազմական ոտնձգության և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել Եմենը:

Այս ռազմական ոտնձգությունը ավելի քան 12 հազար եմենցիների զոհվելու, տասնյակ հազարավորների վիրավորվելու, միլիոնավոր եմենցիների տարհանման և այդ երկրի ենթակառույցների ոչնչացման պատճառ է դարձել:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...