Մալեք Սալմանը իշխանությունը փոխանցեց որդուն

By | 20.07.2017
Загрузка...

Սաուդյան մի աղբյուրի փոխանցմամբ՝ Սալման Բեն Աբդոլազիզը իր աուդիոհաղորդագրությունում հօգուտ իր որդու հրաժարվել է իշխանությունից:

 Իրաքյան Alsumaria լրատվակայքը հղում անելով սաուդյան աղբյուրին հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր՝ Սալման Բեն Աբդոլազիզը  իր աուդիոհաղորդագրությունում հօգուտ իր որդու՝ Մոհամմեդ Բեն Սալմանի հրաժարվել է իշխանությունից և ամեն վայրկյան հնարավոր է լրատվամիջոցներում հրապարակվի Արաբիայի թագավորությունից Սալման Բեն Աբդոլազիզի հրաժարվելու մասին աուդիոհաղորդագրությունը:

Հավանաբար սեպտեմբերին հրապարակվող Սալմանի աուդիոհաղորդագրության մեջ, թագավորը հայտարարել է, որ իշխանությունը փոխանցել է գահաժառանգ արքայազնին:

Reuters լրատվական գործակալությունը այդ մասին հայտնել է վկայակոչելով  «Ալ Յամամահ» թագավորական պալատում մի ականատեսի:

Հղում անելով Սաուդյան պաշտոնազրկված գահաժառանգ արքայազն Մոհամմեդ Բեն Նաիֆի աղբյուրներին,  Reuters գործակալությունը հայտարարել է, որ Մոհամմեդ Բեն Նաիֆի փոխարեն Մոհամմեդ Բեն Սալմանի  իշխանության գալու նախաձեռնությունն այն ժամանակ իրականացավ, երբ Մոհամմեդ Բեն Սալմանը Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած այցի ընթացքում ամուր կապեր հաստատեց Թրամփի փեսա և նրա քաղաքական հարցերի խորհրդատու Ջարեդ Քուշների հետ:

 

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...