ՃՏՊ Դավիթ Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում (լրացված)

By | 09.07.2017
Загрузка...

Հուլիսի 9-ին ժամը  07.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել  ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգաին կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes C»մակնիշի 35 FZ 199 (վարորդ՝ Գ. Մ.) և «Wolksvagen Jetta» մակնիշի 20 LU 756 (վարորդ՝ Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (տվյալները չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...