Ձախողած հեղշրջման փորձից ի վեր Թուրքիայում առգրավվել են շուրջ հազար ընկերություններ

By | 07.07.2017
Загрузка...

Թուրքիայի փոխվարչապետի տեղեկացմամբ, 2016 թվականի հուլիսյան անհաջող հեղաշրջման փորձից հետո, այդ երկրում կառավարության կողմից առգրավվել են ավելի քան 900 ընկերություններ :

Ստամբուլից «Reuters» գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ Նուրեդդին Ջանիքլին հայտարարել է.«Թուրքիայի 43 նահանգներում կառավարության հսկողության ներքո աշխատող 965 ընկերություններն ընդհանուր հաշվով  ունեն 41 միլիարդ լիրա ՝ շուրջ 11.3 միլիարդ դոլարի ակտիվներ և 46,357 պաշտոնյաներ»:

Թուրքիան նաև մինչև դատալսումները կալանավորել է  ավելի քան 50 հազար հոգու , իսկ շուրջ 150 հազար զինծառայողների, ոստիկանների , ուսուցիչների ու պաշտոնյաների ազատել է աշխատանքից: Կառավարության այդ քայլի հայտարարված պատճառն է ահաբեկչական խմբերի հետ կապեր ունենալը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...