Հռոմի պապը նշել է գերակայությունները G20-ի մասնակիցների համար

By | 07.07.2017
Загрузка...

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ Է արել դադարեցնելու սպառազինությունների մրցավազքը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ Է հղել «քսանյակի»՝ Համբուրգում ընթացող գագաթնաժողովի մասնակիցներին , որտեղ ասված է «Մարդկության պատմությունն ընդհուպ մինչև այսօրվա օրը կապված Է արյունահեղ հակամարտությունների հետ: Մինչդեռ պատերազմը երբեք լուծում չի լինում»:  Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Պապի ուղերձում նշված է.«Պետությունների ղեկավարների սրտում և մտքում պետք Է լինի այն քաղաքականությունը, որը նպատակամղված Է առաջին հերթին աղքատների, փախստականների, զրկանքների ենթարկվածների և անօթեւան մնացածների օգնությանը՝ առանց նրանց ըստ ազգության եւ դավանության բաժանելու: Համաշխարհային խնդիրների լրջությունն ու բարդությունը թույլ չեն տալիս անհապաղ և բավարար լուծումներ գտնել»:

G20-ի անդամներն են՝ Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան,  Բրիտանիան, Գերմանիան, Եվրամիությունը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...