Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի արկակոծության հետևանքով ՊԲ-ն ունի 3 վիրավոր

By | 07.07.2017

Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը Արցախի հայկական զորքերի շփման գծում կրակել է հրաձգային զինատեսակներով, Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներով, տարբեր տրամաչափի ականանետներով ու նռնականետներով:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:

Նշենք, որ նույն օրը ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինուժը կրակել է հայկական զինուժի դիրքերին:

 

 

Razm.info

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Աղետի գոտու 1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին. Կարապետ Պողոսյան

10.08.2020

«Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ»․ Արամ Գևորգյանը՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի մասին

13.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով