ՀՅԴ Արցախի կառույցը պաշտպանելու է Բակո Սահակյանի թեկնածությունը

By | 06.07.2017

Դաշնակցությունը պաշտպանելու է Բակո Սահակյանի թեկնածությունը: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան փոխանցեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Անցած մեկ շաբաթվա ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցում բավականին խորը և բազմաբնույթ քննարկումներ են տեղի ունեցել: Քննարկումները եղել են իրական և կառուցողական: Ի դեպ, միանշանակ չէր Դաշնակցության մեջ տիրող մթնոլորտը ԱՀ նախագահի թեկնածության շուրջ: Ինչպես միշտ Դաշնակցությունն առաջնորդվել է մեծամասնության կարծիքով և մեր վերջնական որոշումը Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումն է»,- պարզաբանեց Դավիթ Իշխանյանը և ավելացրեց, որ վերջին երկու նախագահական ընտրություններում՝ 2007թ. և 2012թ. ՀՅԴ Արցախի կառույցը պաշտպանել է Բակո Սահակյանի թեկնածությունը: Թե 2007-ին, և թե 2012-ին հրապարակվել են այն սկզբունքները, ինչի հիման վրա նման որոշումներ են կայացվել, հետևաբար տրամաբանական կլինի, որ անցումային փուլում ևս նույն ընթացքը շարունակվի:

«Ընդհանրապես անցումային փուլի նախագահը լինում է կամ գործող և իր ժամանակաշրջանն ավարտող նախագահ, որ շարունակում է իր տրամաբանական ավարտին հասցելու որդեգրված քաղաքականությունը կամ էլ այն թեկնածուն, ով նախապատրաստվել է ապագայում պաշտոնավարել որպես համաժողովրդական ընտրությամբ ընտրված նախագահ:

Այդ իսկ առումով ավելի տրամաբանական է Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրել և առաջիկա երկուս ու կես տարիներին նրան վստահել երկրի նախագահի պարտականությունները: Մասնավորապես նկատի պետք է ունենալ այն հանգամանքը, որ գործող նախագահի պաշտոնավարության վերջին շրջանում սահմանադրական փոփոխություններ են կատարվել: Թեև ՀՅԴ-ն դեմ է եղել նոր սահմանադրությանը, սակայն այն իրողություն է և դրա լիարժեք կիրառումը և օրենսդրական դաշտի համապատասխանեցումը, ասել է թե, անցումային դրույթների իրականացումը, մնում է այն իշխանության վրա, որի օրոք այն ընդունվել է»,- հավելեց Դավիթ Իշխանյանը:

Այն հարցին, թե կան կարծիքներ, որ Բակո Սահակյանն առաջադրվելով շարունակելու է պաշտոնավարել նաև 2020թ.-ից հետո, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը շեշտեց, որ Դաշնակցության համար կարևոր են ժողովրդավարական սկզբունքները և դրանցով առաջնորդվելը: Իսկ 2020թ. և դրան հաջորդող ժամանակահատվածի նախագահի ընտրության հարցը պետք է դիտարկել ժողովրդավարական սկզբունքների կոնտեքստում և բոլոր քայլերը կատարել հենց այդ դիտանկյունից: «Մենք հույս ունենք, որ 2020թ. հենց այդ մտայնությամբ կառաջնորդվեն նաև մյուս քաղաքական ուժերը, ինչպես նաև այն թեկնածուները, ովքեր կարող են լինել այս կամ այն քաղաքական ուժի թեկնածուն»,- եզրափակեց Դավիթ Իշխանյանը:

 

 

aparaj.am

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով