ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի պահվածքը. Տեղ-տեղ իրենց «ճիշտ» չեն պահել. «Հրապարակ»

By | 22.07.2017
Загрузка...

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առաջին նստաշրջանից հետո իշխող ՀՀԿ-ում քննարկում են «Ծառուկյան» դաշինքի պահվածքը։ Հանրապետականները կարծում են, որ դաշինքը տեղ-տեղ իրեն «ճիշտ» չի պահում, օրինակ՝ կառավարության հաշվետվության քվեարկության ժամանակ։

Քվեարկությունից առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «ԾԴ»-ին չմասնակցել քվեարկությանը, քանի որ ՀՀԿ-ն քվորումի խնդիր ունի, պարզվում է՝ Վահրամ Բաղդասարյանը դաշինքի անդամներին խորհուրդ է տվել ընդունել «Ելք»-ի առաջարկը, քանի որ քվորումի խնդիր չի եղել, սակայն վերջիններս անդրդվելի են մնացել, մասնակցել ու դեմ են քվեարկել հաշվետվությանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...