Հենրիկ Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին

By | 07.07.2017
Загрузка...

2017 թվականի հուլիսի 6-ին, 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Հենրիկ Ռուբենի Մարգարյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա Բագրատունյաց 1  հասցեում գտնվող սգո սրահում 6- րդ հիվանդանոցի հարևանությամբ:

Հենրիկ Մարգարյանը ծնվել է 1925 թվականին Լենինականում։ 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (Լևոն Քալանթարի արվեստանոցը)։ 1955 թվականից աշխատել է «Հայֆիլմ» ստուդիայում։ Ստեղծել է գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր։ 1972 թվականից Հայաստանի հեռուստատեսային ստուդիայում իրականացրել է հեռուստատեսային բեմադրություններ։ Ավելի քան 30 տարի ղեկավարել է Հայֆիլմին կից դերասանի դպրոց-ստուդիան:

Նրա ֆիլմերն են ̀ Խաչմերուկի դեղատունը, Հող և ոսկի, Երկնագույն առյուծ, Հողկոմի նախագահը, Բարեկենդանը, Փախստականները, Մսյո Ժակը և ուրիշները, Տապը, Վերջին հրաժեշտ այլն:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...