ՀԳՀԾ-ի գործադրումը միջազգային հանրության համար մեծ հաջողություն է

By | 16.07.2017
Загрузка...

Բրիտանիայի ԱԳ նախարարն ասաց. «Լոնդոնը միջազգային հանրության հետ միասին ՀԳՀԾ-ի հաջողությամբ գործադրվելու ուղղությամբ ջանքեր կգործադրի»:

Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքի հաղորդման համաձայն՝ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ՀԳՀԾ-ի ստորագրման տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում ընդգծել է. «ՀԳՀԾ-ն հաջողությամբ գործադրվելոց հետո դրանից գոյացող օգուտն Իրանի շահերին զուգահեռ նաև երաշխավորելու է միջազգային անվտանգության մակարդակի բարձրացումը»:

Ջոնսոնն, անդրադառնալով ՀԳՀԾ-ում Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքների համար սահմանված խիստ սահմանափակություններին, ասել է, որ շրջափակումների չեղարկմանը զուգահեռ այդ սահմանափակությունները կօգնեն, որպեսզի աշխարհն առավել ապահով դառնա, քանի որ ՀԳՀԾ-ն համաշխարհային անվտանգության ու միջուկային զենքերի չտարածման ուղղությամբ իրական ձեռքբերում է:

Այդ հայտարարությունը կատարվում է այն պայմաններում, երբ անցած տարիների ընթացքում ԱԷՄԳ-ի զեկույցներում շարունակաբար ընդգծվել է ԻԻՀ-ի միջուկային աշխատանքների խաղաղասիրական էությունը:

Բրիտանիայի ԱԳ նախարարի ընդգծմամբ՝ ՀԳՀԾ-ի հանդեպ Լոնդոնի դիրքորոշումը հիմնված է դրա լիարժեք ու մանրակրկիտ գործադրման վրա:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...