Հայաստանում հրատարակվել է իրանական պատմվածքների հայերեն թարգմանությունը

Հայաստանի գրախանութներում վաճառվում են իրանահայ գրող, թարգմանիչ՝ Խաչիկ Խաչերի Իրանի ժամանակակից գրողների պատմվածքները և իրանական ժողովրդական հեքիաթների երկու ժողովածուները:

«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իրանցի ժամանակակից գրող  Խաչիկ Խաչերի թարգմանած իրանական պատմվածքների ժողովածուն լույս է տեսել Երևանում, «Ինչու է փոթորկված ծովը» խորագրով գրքում:

Ավելի վաղ, լույս էր տեսել Խաչերի թարգմանությամբ «Մետաքսի ճանապարհ» գիրքը, որում ընդգրկված էին իրանցի 32 ժամանակակից գրողների ստեղծագործությունները:

Թարգմանչի խոսքով, այդ գիրքը վերջին տարիներին որպես դասագիրք է ծառայել Հայաստանում պարսկերեն սովորողների համար:

2016 թ. Հայաստանում լույս է տեսել Խաչիկ Խաչերի թարգմանած իրանական ժողովրդական հեքիաթներ ներկայացնող «1+55» գիրքը, որում թարգմանիչն օգտվել է տարբեր աղբյուրներից:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով