Հայաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել. Կոնստանտին Զատուլին. «Ժողովուրդ»

By | 07.07.2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝  նշելով, թե Հայաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել:

«Ամենավառ սխալը, որն արվել է եւ վառ է իմ հիշողությունում, Լեռնային Ղարաբաղի դուրս մնալն է բանակցային գործընթացից: Դա տարբեր պատճառներով,  իմ կարծիքով՝ ավելի շատ ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներից ելնելով, իր ժամանակին արել է իմ կողմից շատ հարգված  Ռոբերտ Քոչարյանը: Դա սխալ էր, որը շատ դժվար է ուղղել, եւ մինչ այժմ դա չի էլ հաջողվել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է վերջին օրերին շփման գծում լարվածությանն ու հրադադարի ռեժիմի խախտումներին, Զատուլինն ասել է, թե Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով