Հակառուսական նոր սանկցիաները չունեն ռամզավարական իմաստ

By | 31.07.2017
Загрузка...

Դեռ թեկնածու ժամանակ, Դոնալդ Թրամփը փորձեց լեզու գտնել Ռուսաստանի հետ նախընտրական շրջանում՝ 2016 թվականին, խոսելով ռուս-ամերիկյան մեծ գործարքի մասին, որը կնքվելու էր երկու տերությունների միջեւ, որը ըստ էության ԱՄՆ լռությունն էր Ուկրաինայում, Սիրիայում ԻՊ դեմ պայքարի դիմաց:

Այդ ժամանակ այդ գործարքը լիովին իրատեսական էր թվում եւ այն ժամանակ դեռ որեւէ մեկը չէր էլ կասկածում, որ Միացյալ Նահանգներն ավելի կոշտ դիրքորոշում կբռներ ուկրաինական հարցում եւ կզիջեր Սիրիայի հարցում Վլադիմիր Պուտինին:

Սակայն, ըստ էության հենց այս սցենարն էլ զարգանում է, որը ամենայն հավանականությամբ ավելի պատահականություն է, քան հետեւողական մշակված ռազմավարություն: Իսկ այն, որ նման զարգացում է հնարավոր, պարզ դարձավ, երբ ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ուկրաինայում իր հատուկ բանագնաց նշանակեց Կուրտ Ուոլկերին, քանի որ Ուոլկերը ամենից հայտնի ամերիկացի ռուսաֆոբ սենատոր Ջոն Մըք-Քեյնի մտերիմ ընկերներից է:

Նշանակումից հետո անմիջապես Ուոլկերը մեկնեց Ուկրաինա եւ ներկայացրեց իր երկրի տեսակետը, որը չափազանց անհարմար դրության մեջ դրեց Մոսկվային եւ նրա՝ Ուկրաինայի հարցով բանակցային երկու գործընկերներ Ֆրանսիային եւ Գերմանիային:

Ուոլկերը հայտարարեց, որ ի հակառակ նախկին վարչակազմի, ներկայիս վարչակազմը հնարավոր է համարում զենքի մատակարարումները Ուկրաինային, մի բան, որ Պետրո Պորոշենկոն չափազանց շատ ջանքեր է դրել հասնելու համար:

Ուոլկերը նշեց, որ վերջնական որոշումը իհարկե, դեռեւս կայացած չէ, սակայն հույս ունի, որ նման որոշումը Ռուսաստանին այնպիսի քայլերի չի դրդի, որոնք դեռ չի կատարել մինչ այս եւ որոնք չեն փոխի ուժերի հավասարակշռությունը ռեգիոնում: Իսկ որպես հիմնավորում, Ուոլկերը նշեց, որ հնարավոր սպառազինությունները, որոնք կմատակարարվեն Միացյալ Նահանգների կողմից, ծառայելու են Ուկրաինային սեփական պաշտպանունակությունը բարձրացնելուեւ ռուսական ագրեսային դիմայելու համար: Մի շարք վիճելի հարցերի շուրջ էլ Ուոլկերը կանգնեց Կիեւի կողքին, ակնահյտ մեղադրանքներ հնչեցնելով Մոսկվայի ուղղությամբ:

Մասնավորապես նա հայտարարեց, որ Մոսկվան է խոչընդոտում, որպեսզի կյանքի կոչվեն Մինսկյան պայմանավորվածությունները եւ նախապես ռուսները պետք է իրենց զորքերը հանեն Արեւելյան Ուկրաինայից, նախքան կառավարչական բազայի ստեղծումը եւ այլն:

Սակայն, ինչպես Վիկտորյա Նուլանդը, իր ժամանակին, Ուոլկերը եւս համոզվեց, որ ամեն բան այդքան պարզ ու հասարակ չէ: Ուկրաինան փաստացի ի վիճակի չեղավ այնպիսի օրենսդրական կարգավորումներ իրականացնել, որոնք անջատողական շրջաններում հնարավորություն կտար ընտրություններ կազմակերպել, իսկ երկրի հիմնական քաղաքական ուժերը մինչ այդ, պահանջում են, որ Կիեւը իր վերահսկողությունը վերականգնի Ուկրաինայի արեւելյան սահմաններում: Սակայն սրանով հանդերձ Կիեւի աջակցությամբ ազգայնականները խզեցին բոլոր տնտեսական կապերն ու շփումները անջատողական շրջանների հետ:

Կուրտ Ուոլկերը փորձառու դիվանագետ է եւ նրա ընդգծված կեցվածքը Ռուսաստանի հանդեպ ամենեւին էլ պատահական չէ եւ ոչ էլ սխալմունք: Հենց այսպես է պատկերացնում Ուոլկերը նոր ամերիկյան «ամրապնդված փոխազդեցությունների» քաղաքականությունը:

Ամեն ինչ շատ պարզ է եւ ենթադրում է Մինսկյան համաձայնությունների այնպիսի վերանայում, որը կստիպեր Ռուսաստանին իրականացնելու ուկրաինական կառավարության պահանջները, ինչպես նաեւ հնարավորություն կտար սպառազինություններ մատակարարել Ուկրաինային այն բանի համար, որպեսզի բարձրացվեր Ռուսաստանի՝ այս հակամարտությունում մասնակցության հետագա գինը: Մինչդեռ Սիրիայում Թրամփի վարչակազմը կարծես թե փորձում է պայմանավորվել Մոսկվայի հետ: ԿՀՎ տեսակետը, որը առաջ է տանում ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն, այն է, որ պետք է խոչընդոտել Սիրիայում ռուսական ազդեցության ավելացմանը եւ Մոսկվա-Թեհրան առանցքի ձեւավորմանը:

Սակայն նախագահ Թրամփը կարծես թե համամիտ չէ այս հարցում ԿՀՎ հետ եւ կարգադրել է դադարեցնել ԿՀՎ ծրագիրը սիրիական այն ապստամբներին զինելու ծրագիրը, ովքեր պայքարում էին ընդդեմ Դամասկոսի իշխանությունների: Սա փաստացի կերպով հակառակ քայլն է այն բանի, ինչ արել է Ուոլկերը Ուկրաինայում:

 

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...