Կոնիայում գտնվող ռազմաբազա այցելելու գերմանացի պատգամավորների արտոնությունը չեղարկվել է

By | 16.07.2017
Загрузка...

Թուրքիան չեղարկեց Կոնիայում գտնվող գերմանացի զորայինների բազա այցելելու համար գերմանացի պատգամավորների արտոնությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Թուրքիայի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը Գերմանիայի ԱԳ նախարարությանը հղած նոտայում հայտարարել է, որ չեղարկել է Կոնիա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու՝ գերմանացի պատգամավորների արտոնությունը:

Գերմանիայի ԱԳ նախարարությունն այդ երկրի խորհրդարանին հղած նամակում տեղեկացրել է Կոնիայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու համար պատգամավորների արտոնությունը չեղարկվելու մասին:

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ արգելեցին «Ինջերլիք»-ի ավիաբազայում հաստատված գերմանացի զորայինների հետ Գերմանիայի խորհրդարանի ներկայացուցիչների հանդիպումը, իսկ այս անգամ արգելել են Թուրքիայում գերմանացի զորայինների տեղակայման այլ կենտրոններ նախատեսված այցը:

Բեռլին-Անկարա հարաբերությունները Թուրքիայում մի քանի գերմանացի լրագրողների կալանավորումից, Գերմանիայի կողմից մի քանի թուրք զորայինների ապաստան տրվելուց ու նաև Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների վերջին հանրաքվեից առաջ Գերմանիայի թուրքական համայնքի հետ թուրք պատասխանատուների հանդիպումն արգելվելուց հետո խիստ լարված վիճակում են գտնվում:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...