Կարեն Կարապետյանի պարտությունն ու փոխնախարարի հրաժարականի իրական պատճառը. մանրամասներ. «Ժողովուրդ»

By | 07.07.2017
Загрузка...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի հրաժարականի դիմումը որքան էլ անսպասելի էր, միաժամանակ սպասված բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ են ներիշխանական ինտրիգներին: Հիշեցնենք, որ երիտասարդ Մարգարյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրահանգով այդ նախարարություն էր «գործուղվել» մեկ գլխավոր առաքելությամբ. քանդել սոցապում առկա կոռուպցիոն որջը եւ բարեփոխումներ սկսել:

«Ժողովուրդ»-ը նախկինում գրել էր, որ փոխնախարարի աշխատանքը դուր չի գալիս նախարար Արտեմ Ասատրյանին, եւ նա հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր կասեցնել փոխնախարարի գործունեությունը եւ իր մամուլի քարտուղարի միջոցով ստացավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի «քոմենթների» օգնությունը: Ու այդ հարձակումներից պարզ էր, որ բարեփոխումներ մեր երկրում պետք չեն. խարդավանքներ հյուսելն ու թալանելն է առաջին պլանում: Հենց այդ պատճառով էլ Մարգարյանը հրաժարական տվեց, իսկ կասկածահարույց գործունեություն ծավալող նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարելը: Սա վարչապետ Կ. Կարապետյանի պարտությունն էր»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...