Կառավարությունը տեղ է բացում յուրայինների համար. «Հրապարակ»

By | 05.07.2017
Загрузка...

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկա­յում ՊՈԱԿ-ների և նմանատիպ հիմ­նարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու: Այս հարցով հստակություն կմտնի 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ, որը, հավանաբար, կսկսվի օգոստոսին:

Կառավարությունը ստիպ­ված է կրճատել այդ հիմնարկների 80-150 հազար դրամ աշխատավարձ ստա­ցող հարյուրավոր աշխատակիցների, քանի որ կողքից տասնյակ հիմնադրամ­ներ են ստեղծում, որոնց համար ֆի­նանսավորման գումար չկա:

Ընդ որում, վարչապետի ստեղծած նոր կառույցնե­րում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, օրինակ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում սո­վորական ՊՈԱԿ-ների համեմատ 3-4 ան­գամ բարձր են ստանում, ղեկավարն էլ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Իսկ Հայաստանի զար­գացման հիմնադրամում անգամ 2 մլն դրամ և ավելի աշխատավարձ ստացող կա, մյուսներն էլ 500-600 հազար դրամ են ստանում: Այդ հիմնադրամի ղեկավա­րը ևս վարչապետի խորհրդականներից է՝ Ավակ Ավակյան:

Ստացվում է, որ պե­տական համակարգի հին, ցածր աշխա­տավարձ ստացողներին կրճատում են՝ տեղ բացելով յուրայինների համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...